«Ազգային առաջընթաց» խմբակցությունը առաջարկում է ավտոկայանատեղիների վճարները թանկացնելուց առաջ քաղաքացուն այլընտրանք ներկայացնել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային առաջընթաց» խմբակցությունը բոյկոտում է ավագանու նիստի օրակարգում ընդգրկված տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունների նախագիծը, որով ավտոկայանատեղիների տարեկան վճարը մայրաքաղաքի կենտրոնում 12,000 դրամից բարձրանալու է՝ հասնելով 160,000 դրամի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենք ցանկանում են, որպեսզի ավտոկայանատեղիների վճարները թանկացնելուց առաջ քաղաքացիներին այլընտրանքներ ներկայացվեն, որպեսզի վերջիններս հասկանան, թե ինչպես են տեղաշարժվելու Երևանի կենտրոնում կամ ինչպես են ծայրամասից քաղաքի կենտրոնում իրենց աշխատավայրեր հասնելու։

«Եթե դու չես առաջարկում այդ այլընտրանքը, դու չունես զարգացած տրանսպորտային համակարգ, դու այսօր ունես խնդիր նաև մետրոպոլիտենում, որը վերազինման կարիք ունի և աշխատում է իր ունեցած ռեսուրսի կեսով, եթե դու չես զարգացրել այլընտրանքային տրանսպորտային միջոցները՝ հեծանիվներ և այլն, ինչը արվել է այն քաղաքներում, որտեղ կենտրոնում շատ բարձր գներ են սահմանել ավտոկայանատեղիների համար, ինչպե՞ս ես նման որոշում կայացնում: Մենք այս քայլերը չենք անում և միանգամից թանկացնում ենք գները»,-ասաց նա:

Նա ընդգծեց՝ սկզբից պետք է արվեն այն քայլերը, որոնք կապահովեն քաղաքացիների հարմարավետությունը և տեղաշարժը, հետո նոր վճարները բարձրացվեն:

Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստի մեկնարկին «Հանրային ձայն» խմբակցության ներկայացուցիչները Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին առաջարկեցին օրակարգից հանել ավտոկայանատեղիների վճարների բարձրացմանը վերաբերվող նախագիծը, սակայն քաղաքապետը մերժեց այդ առաջարկը։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան