Հասարակական

ՊՆ-ն կազմակերպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների համար այց հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի

1 րոպեի ընթերցում

ՊՆ-ն կազմակերպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների համար այց հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 22-ին գերատեսչությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների համար կազմակերպվել է տարեվերջյան այց հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում է ՊՆ-ն, ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են ՊՆ N զորամաս և մարտական հենակետեր, զրուցել զինծառայողների հետ, տեղում ծանոթացել նրանց առօրյային, մարտական հերթապահության կրման պայմաններին, ամրաշինական և ինժեներական աշխատանքների ընթացքին:

ԶԼՄ ներկայացուցիչները տարեվերջյան այցի շրջանակում նաև բանակային ռեպորտաժներ ու հրապարակումներ են պատրաստել՝ տոնական օրերին հեռարձակելու նպատակով։

Տարվա ընթացքում պաշտպանության նախարարությունը գերատեսչությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների համար կազմակերպել է մի շարք տարաբնույթ միջոցառումներ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում