Կարեն Գիլոյանը հնարավոր է համարում «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգում փոփոխություններ կատարելը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հնարավոր է համարում գալիք տարի «Տարվա 10 լավագույն մարզիկների» մրցույթի անցկացման կարգում փոփոխություններ կատարելը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, մրցույթի անցկացման ձևաչափի, հավակնորդների և այլ հարցերի շուրջ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը զրուցել է լրագրողների հետ: Նրա խոսքով՝ մրցույթի կարգը հաստատված է, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարի խնդիրներ չեն առաջացել, այն շարունակում է գործել:

«Առաջնորդվում ենք այդ կարգով. հավատարմագրված լրագրողներն ու հավաքականների մարզիչները քվեարկում են ու որոշում լավագույն տասը մարզիկներին: Բալային համակարգը ևս սահմանված է: Այն, որ կան որոշակի դժգոհություններ, կարծում եմ, նորմալ է: Կարծիքները տարբեր են. շատերը մատնանշում են հավակնորդների ցուցակում հրաձիգ Էլմիրա Կարապետյանի անվան բացակայության մասին: Ես ևս համակարծիք եմ, որ Էլմիրան մեր լավագույն մարզիկներից է և առաջինն է օլիմպիական ուղեգիր նվաճել, սակայն իր արդյունքներով նա այնքան միավոր չի հավաքել, որպեսզի ընդգրկվի քսանյակում: Գոյություն ունի մրցույթի անցկացման հաստատված կարգ, որով առաջնորդվում ենք, և չկա որևէ կամայականություն»,- նշել է Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալին հարց է ուղղվել նաև այն մասին, թե արդյոք ավելի անաչառ չէ՞ր լինի, եթե ֆեդերացիայի ներկայացուցիչը չկարողանար քվեարկել իր մարզիկի օգտին:

«Յուրաքանչյուր ֆեդերացիայից միայն մեկ ներկայացուցիչ է մասնակցում քվեարկությանը, իսկ ընդհանուրի մեջ մեկ հոգու ձայնը տեսակարար մեծ կշիռ չի կազմում»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Նախարարի տեղակալը նաև ներկայացրել է, որ մրցույթի անցկացման կարգում փոփոխություններ իրականացնելու հնարավորությունը ևս դիտարկում է:

«Անկասկած, լավարկումների ու փոփոխությունների կարիք կա: Հաջորդ տարվա սկզբին կհավաքագրենք մասնագետների կարծիքներն ու դիտարկումները: Պետք է ոչ թե բացառությունների սկզբունքով ընթանանք, այլ ունենանք հիմք՝ այս կամ այն որոշման համար: Կառուցողական քննարկումների արդյունքում, վստահ եմ, կիրականացնենք անհրաժեշտ բարելավումները»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում