Ucom-ի ֆիքսված ցանցը հասանելի է արդեն Սևան քաղաքում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սևան քաղաքում Ucom տան ամենաարագ ինտերնետն իրականություն է: Ucom ընկերությունը հավատարիմ է որակյալ կապ ապահովելու հանձնառությանը և մեծ ջանքեր է ներդրել, որպեսզի ֆիքսված ցանցը Սևան քաղաքում հասանելի դառնա:

«Սևան քաղաքը հաջորդ բնակավայրն է, որտեղ ապահովեցինք ֆիքսված կապ, բայց այս մուտքին մենք պատրաստվել ենք՝ հաշվի առնելով բոլոր դետալները: Մեր բաժանորդների նկատմամբ հոգատարությունը մեզ համար առաջնային է: Մենք շարունակելու ենք ընդլայնել ցանցը և մուտք ենք գործելու նոր բնակավայրեր: Սևանի մեր հայրենակիցները կարող են վայելել Ամանորը ջերմ, հաճելի ընտանեկան մթնոլորտում»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Սևան քաղաքի բնակիչները կարող են օգտվել նաև հատուկ առաջարկից՝ Unity 9000 մարզային փաթեթից՝ 9,000 դրամի փոխարեն՝ վճարելով 8,000 դրամ: Իսկ մինչև 2024թ. փետրվարի 29-ըUnity 9000 մարզային փաթեթինբաժանորդագրվելու դեպքում Սևանի բնակիչները երեք ամիս անվճար կօգտվեն փաթեթի ծառայություններից: Թե՛ բնակարաններում և թե՛ առանձնատներում ֆիքսված ինտերնետի միացումըկատարվում է ընդամենը 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Մեկնարկի ընթացքում Սևանի Ucom գրասենյակում միջոցառման ժամանակ գրասենյակ այցելած Սևանի բնակիչ Ռոբերտ Գևորգյանին, ով այցելել էր բաժանորդագրվելու Unity 9000 փաթեթին, Ucom ընկերության գլխավոր տնօրենն իր կողմից անակնկալ է արել և նվիրել է Samsung Galaxy A14 հեռախոս:

Ucom ընկերության գլխավոր տնօրենն այցելել է Սևանի բնակիչ, մանկավարժ Հեղինե Սաֆարյանի բնակարան, ով առաջինն է բաժանորդագրվել փաթեթին և ստացել 6 ամիս անվճար օգտվելու հնարավորություն:

«Այս առաջարկն ինձ համար անսպասելի էր: Այցելել էի Ucom-ի մեր քաղաքի գրասենյակ, որպեսզի տան համար ինտերնետ ծառայություններին բաժանորդագրվեմ, քանի որ տղաս ցանկանում է դառնալ ծրագրավորող և հարկավոր է ուժեղ ինտերնետ: Այն առաջարկը, որը ներկայացրին գրասենյակի աշխատակիցները, շատ շահեկան էր. միանգամից համաձայնեցի: Վստահ եմ, որ այն մեր ընտանիքի համար ամանորյա հրաշալի նվեր է Ucom-ից»,- նշել է Հեղինե Սաֆարյանը:

Ucom-ի Unity բոլոր փաթեթներին առաջարկվում է ծանոթանալհղումով:

Հայերեն English Русский

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով