ԱՆԻՖ-ը ամանորյա անակնկալ նվեր է մատուցել արցախցի երեխաներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, (ԱՆԻՖ) որպես սոցիալական պատասխանատվության հանձնառության մաս, ֆոնդի ծրագրերից մեկի՝ «Այգ-1» արևային կայանի ազդակիր համայնքներում բնակվող արցախցի երեխաների համար այց էր կազմակերպել Երևան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՆԻՖ-ից հայտնում են, որ Արաբական Միացյալ Էմիրությունների Մասդար ընկերության հետ համատեղ իրականացվող «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի շրջակա համայնքներում, մասնավորապես՝ Թալին խոշորացված համայնքում, բնակություն հաստատած 11-17 տարեկան 50 արցախցի երեխա դեկտեմբերի 20-ին այցելել է մայրաքաղաք։ Նրանց համար շրջայց է կազմակերպվել Երևանում։

Այնուհետև երեխաները հյուրընկալվել են ԱՆԻՖ- ի «Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային ֆոնդի և «Դոմ Արենա» ընկերության համատեղ՝ «Հարդ Ռոք կաֆե» ռեստորանում, համտեսել են սրճարանի բրենդային կերակուրները, մասնակցել են իրենց համար կազմակերպված ամանորյա ծրագրին:

Հագեցած օրվա ավարտին, ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր + պետություն» ֆոնդի մեկ այլ համատեղ նախագծի` «Բերրիմաունթ» ընկերությունից, երեխաները ստացել են նվերների տոպրակներ` ընկերության ջերմոցներում արտադրվող ելակներ և այլ քաղցրավենիք։ ԱՆԻՖ-ի մեկ այլ նախագծի՝ «Ֆլայ Արնա» հայկական ազգային ավիաընկերության կողմից նվեր են ստացել գրենական պիտույքներ:

Հայերեն English Français Русский

OpenAI-ի և Anthropic-ի գործադիր տնօրենները կանչվել են Ավստրալիայի Սենատ ԱԲ թեմայով լսումների

Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան

Վանաձորում տեղի է ունեցել «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերան

ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում

Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը