Հասարակական

Գիտական կենտրոնները սարքավորումներով վերազինելու համար պետությունն ավելի շատ գումար է ներդնելու

2 րոպեի ընթերցում

Գիտական կենտրոնները սարքավորումներով վերազինելու համար պետությունն ավելի շատ գումար է ներդնելու

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2023 թվականին պետական բյուջեով գիտության ոլորտին առաջին անգամ հատկացվել են միջոցներ կապիտալ բնույթի ծախսային միջոցառումների համար․ գումարի չափը կազմել է 4.2 մլրդ դրամ: 2024 թվականին սարքավորումների ձեռքբերման համար նախատեսվում է ավելի շատ գումար ներդնել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշեց ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն՝ ամփոփելով 2023 թվականին կատարված աշխատանքները:

«Գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացման և ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված մի շարք միջոցառումներ են իրականացվել: 2023 թվականին առաջին անգամ ենթակառուցվածքների համալրման ծրագիրը իրականցվել է որպես կապիտալ բնույթի ծախսային ծրագիր: Այսինքն՝ պետությունն է հանդես գալիս որպես սարքավորումները ձեռք բերող ու հետո բաշխող: Այս տարի դրան հատկացված էր 4.2 միլիարդ դրամ բյուջե»,- ասաց Հայոցյանը՝ հավելելով, որ 2013-2022 թթ այս նպատակով ծախսվել էր 5.9 միլիարդ դրամ:

Նա տեղեկացրեց՝ 7.1 մլրդ դրամի գիտական սարքավորումների գնման երաշխավորված հայտեր կան: 2024 թվականին գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու ու համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծման նպատակով պետությունն ավելի շատ գումար է ներդնելու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում