Հասարակական

Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանը կալանավորվել է

1 րոպեի ընթերցում

Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դատարանը բավարարել է Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը:

«Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան: Դատարանի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է»,-գրել է Մարտիրոսյանը։

Գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ՝Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբհարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար (Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետեր):

Գլխավոր դատախազը Փոլադյանի անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ, ինչը բավարարվել էր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում