Քաղաքականություն

Պուտինը գտնում է, որ Հայաստանի շահերից չի բխում ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամակցությունից հրաժարվելը

1 րոպեի ընթերցում

Պուտինը գտնում է, որ Հայաստանի շահերից չի բխում ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամակցությունից հրաժարվելը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Հայաստանի իշխանությունների բացակայությունը ինտեգրացիոն մի շարք միավորումների միջոցառումներից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պուտինը նաև նշել է, որ այդ միավորումներից դուրս գալը չի բխում Հայաստանի շահերից։

«Չեմ կարծում, թե Հայաստանի շահերից է բխում դադարեցնել իր անդամակցությունն ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին։ Վերջին հաշվով դա, միևնույն է, պետության ընտրությունն է», - ասել է Կրեմլի ղեկավարը։

Ինչ վերաբերում է ընդհանուր միջոցառումներից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայություններին, դա, Պուտինի խոսքով, պայմանավորված է «Հայաստանում տեղի ունեցող որոշ գործընթացներով, և կապված չէ այդ ինտեգրացիոն միավորումների հետ աշխատանքը շարունակել կամ չշարունակելու ցանկության հետ»։

«Կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները», - եզրափակել է Պուտինը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում