«Խաղաղության խաչմերուկ»-ը ոչ թե մրցակցելու է լոգիստիկ նախագծերի հետ, այլ լրացնելու է առկա հնարավորությունները․ Միրզոյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցության բոլոր ուղիների բացման ու տրանսպորտային փոխկապակցվածության խթանման մեջ՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի և պետությունների ինքնիշխանության ու իրավազորության նկատմամբ լիակատար հարգանքի հիման վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենալով Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը։

«Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, որի սահմաններն արևմուտքում և արևելքում գտնվում են ցամաքային շրջափակման մեջ վերջին երեք տասնամյակների ընթացքում, Հայաստանը կենսականորեն շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցության բոլոր ուղիների բացման ու տրանսպորտային փոխկապակցվածության խթանման մեջ՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի և պետությունների ինքնիշխանության ու իրավազորության նկատմամբ լիակատար հարգանքի հիման վրա»,- նշել է Միրզոյանը։

Միրզոյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ ընդգծելով, որ դա հանդիսանում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման Հայաստանի օրակարգի հիմնասյուներից մեկը: «Դա նպատակ ունի իրար կապել արևելքն ու արևմուտքը, հյուսիսն ու հարավը, և տնտեսական ու մշակութային առնչությունների ամրապնդման և մարդկանց միջև շփումների միջոցով նպաստել քաղաքական երկխոսության և հասնել տարածաշրջանում համապարփակ և կայուն խաղաղության՝ հօգուտ բոլոր ժողովուրդների: Գիտակցելով ավելի լավ տարածաշրջանային և միջազգային փոխկապակցվածության կարիքը՝ ՀՀ կառավարությունը ձեռնարկում է և պատրաստ է շարունակել իր ակտիվ ջանքերը՝ արդիականացնելու առկա հաղորդակցության և տրանսպորտային ուղիները և կառուցելու նորերը»,- նշել է Միրզոյանը:

Նրա խոսքով՝ դրա վառ օրինակն է Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը, որը բարձր առաջնայնություն ունեցող ռազմավարական ծրագիր է Հայաստանի համար: «Այն ոչ միայն կապահովի ավելի դյուրին հաղորդակցություն Հայաստանի հյուսիսային և հարավային շրջանների միջև, այլև նշանակալի կերպով կնպաստի Պարսից ծոցի և Սև ծովի միջև փոխկապակցվածությունը՝ դառնալով կարևոր տարանցիկ հանգույց արևմտյան Ասիայի և արևելյան Եվրոպայի միջև: Հայաստանը պատրաստ է վերակառուցել և գործարկել Գյումրի-Կարս, Հրազդան-Կապան, Վանաձոր-Ագարակ, Երասխ-Նախիջևան երկաթգծերը: «Խաղաղության խաչմերուկ»-ը գալիս է ոչ թե մրցակցելու տարածաշրջանային այլ լոգիստիկ նախագծերի հետ, այլ լրացնելու առկա հնարավորությունները»,- եզրափակել է Միրզոյանը:

Հայերեն English Español ქართული Русский Türkçe

Թուրքիա են ժամանել Իսրայելի կողմից ազատ արձակված 15 պաղեստինցի բանտարկյալներ

ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածը վերահսկողության տակ վերցնելու՝ Թրամփի պլանն անվանել է «ծիծաղելի և անհեթեթ»

Էրդողանն Անկարայում ընդունել է Սիրիայի անցումային շրջանի նախագահին

Թրամփը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Գազայի հատվածը և այն վերածել Ռիվիերայի

ՀՀ ՄԻՊ֊ն ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն»-ի նախագահին

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հաստատել է Թուլսի Գաբարդի թեկնածությունը Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնում

Ինչ ազդեցություն կարող է ունենալ Մերձավոր Արևելքի իրավիճակը Հարավային Կովկասի վրա. մեկնաբանում է ամերիկյան Quincy Institute-ի փոխտնօրենը

Բաքուն փորձում է կարգավորել Իրանի հետ հարաբերությունները՝ Հայաստանի հետ կապված ակնկալիքներն իրականացնելու նպատակով. Պետրոսյան

Խաղաղության պայմանագրի նախագծում կային շատ զգայուն թեմաներ, բայց այդ բոլոր հարցերի շուրջ արդեն կա համաձայնություն. Փաշինյանն այցելել է Ատլանտյան խորհուրդ

Չիպերի նախագծման համար անհրաժեշտ գերարդիական մշակումների մի կարևոր մասը կատարվում է Հայաստանում. «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ