Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ «Շողակաթ» զբոսայգում տեղադրվել է մեծ դաշնամուր, որը պետք է նվագել ոտքերով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Շողակաթ» զբոսայգում տեղադրվել է մեծ դաշնամուր, որը պետք է նվագել ոտքերով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, նախագիծն իրականացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետարանի հայտարարած ստեղծարարական ծրագրերի դրամաշնորհային բաց մրցույթի շնորհիվ:
Ըստ աղբյուրի՝ մայրաքաղաքում այս անկյունն ստեղծվել է ռոբոտաշինությամբ զբաղվող «Հանդս դու» ընկերության ներդրմամբ: