Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Տուսկին Լեհաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Տուսկին Լեհաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Տուսկին Լեհաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով։

«Շնորհավորում եմ Դոնալդ Տուսկին Լեհաստանի վարչապետ դառնալու առիթով։ Ակնկալում եմ հայ-լեհական հարաբերությունների հետագա ամրապնդում երկկողմ և բազմակողմ մակարդակներում, ինչպես նաև սերտ համագործակցություն ԵՄ-ի շրջանակներում՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների և ժողովրդավարական իդեալների վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը։

Դեկտեմբերի 12-ին Դոնալդ Տուսկը Լեհաստանի խորհրդարանի կողմից ընտրվել է երկրի վարչապետ։ Տուսկը Լեհաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է նաև 2007-2014 թվականներին, իսկ 2014-2019 թվականներին զբաղեցրել է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը։ Դեկտեմբերի 13-ին կայացել է Լեհաստանի նորընտիր վարչապետի երդմնակալության արարողությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում