Հայաստանը կներգրավի 50 մլն եվրոյի բյուջետային աջակցության վարկ. համաձայնագիրը ներկայացվել է ԱԺ-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը նախատեսում է ներգրավել 50 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը:

«Միջոցներն ուղղվելու են 2023 թ. բյուջեի մասին օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը կամ ծախսերի ֆինանսավորման կարիքի բավարարմանը, որի համար Ազգային ժողովն արդեն պետական բյուջեի մասին օրենքով հաստատել էր 350 մլն դոլար բյուջետային աջակցության վարկերի ներգրավում: Սակայն հաշվի առնելով, որ մեր պլանավորված կապիտալ ծախսերը՝ 550 մլրդ, գերազանցում են մեր պլանավորած 290 մլրդ պակասուրդը՝ այդ միջոցներն ուղղվելու են կապիտալ ծախսերին, որոնց կազմում են դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, այլ բնույթի ենթակառուցվածքներ»,-ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ դրանք ունեն տնտեսության վրա բավականին դրական ու ներուժը բարձրացնող ազդեցություն:

Այս միջոցների ստացման համար ամբողջ տարվա ընթացքում աշխատանքներ են իրականացվել, դրանց հիմքում ընկած են բարեփոխումներ:

Անդրադառնալով ծրագրի անվանմանը՝ ինչո՞ւ կանաչ և դիմակայուն՝ փոխնախարարն ասաց՝ դրանք բխում են ներկա գլոբալ մարտահրավերներից, ուղղված են Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմանն ու հարմարվողականության խթանմանը, ինչպես նաև օդի աղտոտվածության մոնիթորինգի բարելավմանը:

Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից արտոնյալը՝ 5 տարի:

Հայերեն العربية Русский

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը

Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը

Հայաստանում մեկ տարում եկամուտ ստացող աշխատատեղերի քանակն ավելացել է 33 հազար 275-ով

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

«Հեզբոլլահ»-ի զինաթափումը հնարավոր է Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո․ Լիբանանի նախագահ

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ

Գյումրիի քաղաքային իշխանությունների համար բնակարանաշինությունն առաջնահերթություն է