Քաղաքականություն

ՔՊ-ն չի մասնակցի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Նարինե Ավետիսյանի ընտրության քվեարկությանը

1 րոպեի ընթերցում

ՔՊ-ն չի մասնակցի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Նարինե Ավետիսյանի ընտրության քվեարկությանը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության քվեարկությանը, թեկնածուն հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ փակ գաղտնի քվեարկությունը կանցկացվի ժամը 17։00-17։30-ը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ ՔՊ խմբակցությունը չի մասնակցի այդ քվեարկությանը:

« Ուզում եմ արձանագրել, որ թեկնածուն հանդես չեկավ և հրաժարվեց եզրափակիչ ելույթ ունենալուց։ Ես չեմ հիշում, համենայն դեպս, նման դրվագ։ Եզրափակիչ ելույթը կարևոր էր, որպեսզի նաև պատգամավորներն իրենց վերջնական եզրակացությանը գան։ Սրանից ելնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցի այս քվեարկությանը»,- ասաց Կոնջորյանը։

Նարինե Ավետիսյանի թեկնածությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է մրցութային խորհրդի որոշմամբ: Ավետիսյանը2021-ի հունիսից աշխատում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում