ԱՄՆ-ն ցանկանում է երաշխավորել, որ օգնության կհասնի կարիքի մեջ գտնվող մարդկանց, այդ թվում՝ էթնիկ հայերին. Բլինքեն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն ցանկանում է համոզված լինել, որ կկարողանա օգնության հասնել կարիքի մեջ գտնվող տարբեր մարդկանց, այդ թվում՝ էթնիկ հայերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԱՄՆ գլոբալ առաջնորդության կոալիցիայի հարգանքի տուրքի արարողությանը, որի ժամանակ արժանացել է 2023 թվականի Գլոբալ առաջնորդության մրցանակի։

«Ամբողջ աշխարհում կան մարդիկ՝ լինեն դրանք էթնիկ հայեր, ռոհինջաներ թե սուդանցիներ և այլք, որոնք օգնության կարիք ունեն. մենք ցանկանում ենք երաշխավորել, որ ԱՄՆ-ն օգնության կհասնի նրանց», - ասել է Բլինքենը։

ԱՄՆ պետքարտուղարը թեմային անդրադարձել է Կոնգրեսում լրացուցիչ արտակարգ ֆինանսավորման փաթեթի շուրջ ընթացող քննարկումների համատեքստում. փաթեթը ներառում է ֆինանսական աջակցություն Ուկրաինային, Իսրայելին, ինչպես նաև՝ ֆինանսավորում տարբեր հումանիտար նպատակների համար։

Հայերեն العربية English فارسی Français Русский Türkçe

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով