Հասարակական

Պետական աջակցություն՝ սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու համար. արդեն հաստատվել է 220 հայտ

3 րոպեի ընթերցում

Պետական աջակցություն՝ սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու համար. արդեն հաստատվել է 220 հայտ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետությունում 2022 թվականից իրականացվող սահմանամերձ գյուղերում պետության ֆինանսավորմամբ սեփական տուն կառուցելու ծրագրի շրջանակում արդեն հաստատվել է 220 հայտ։ Նրանց թվում կան մարդիկ, որոնք պետական աջակցությամբ տրամադրվող ֆինանսական միջոցների առաջին, երկրորդ մասերը ստացել են և տուն կառուցելու գործընթացն ակտիվ փուլում է։ Ըստ ծրագրի՝ պետությունը բանկերի, ֆինանսական կառույցների միջոցով տրամադրում է մինչև 16 մլն դրամի վարկ՝ տուն կառուցելու համար։ Ամբողջ գումարը սուբսիդավորում է պետությունը։ Այսինքն՝ քաղաքացու վրա ոչ մի ֆինանսական բեռ չի դրվում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ դիմելիության առումով առավել ակտիվ է Տավուշի մարզը, որին հաջորդում է Սյունիքը։

«Այս ընթացքում ծրագրում կատարվել են որոշակի լավարկումներ և դրանց արդյունքում հիմա քաղաքացիների շրջանում որոշակի ակտիվություն է նկատվում։ Ծրագրի նպատակն է Հայաստանի սահմանամերձ գյուղական բնակավայրերի զարգացումը, ժողովրդագրական, ցածր երկամուտներ ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումը, գյուղական բնակավայրերի բնակֆոնդի թարմացումը»,-ասաց Գայանե Ղարագյոզյանը։

Այս պահին դեռ չկան ԼՂ-ից բռնի տեղահանվածների կողմից հայտեր, սակայն ակնկալվում է, որ առաջիկայում դիմելիություն կլինի նաև իրենց շրջանում։ Ծրագրի պայմանների համաձայն՝ շահառու դառնալու համար ամուսիններից մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի։ Քանի որ հիմա շատ արցախցիներ այդ գործընթացի մեջ են, սպասվում է, որ քաղաքացիություն ստանալուց հետո իրենք նույնպես կհետաքրքրվեն այս ծրագրով։

Ծրագրից կարող են օգտվել գրանցված ամուսնություն ունեցող անձինք, տարիքային սահմանափակում չկա, երեխաներ ունենալու կամ չունենալու հանգամանքը ևս հաշվի չի առնվում։ Նրանք պետք է ունենան հողատարածք սահմանամերձ բնակավայրերից մեկում, ունենան նախագիծ, շինթույլտվություն։ Այդ փաստաթղթերով պետք է մոտենան բանկ ու կատարեն սովորական վարկային գործարք։ Մինչև 16 մլն-ի դեպքում քաղաքացու վարկունակությունը չի գնահատվում, քանի որ ամբողջ գումարը պետությունն է ապահովում։ Պետությունը կարող է առաջարկել նաև տան տիպային նախագծերի ցանկ, որից կարող է քաղաքացին օգտվել։

Գործընկեր բանկերի ու ֆինանսական կառույցների թիվը ներկայում 5-ն է, որոնց ցանկն ընդլայնվելու միտում կա։ 2024 թվականի համար այս ծրագրով պետությունը նախատեսում է հատկացնել 1,2 մլրդ դրամ։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում