Life

Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մասնակցելու է «Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթին, որը տեղի է ունենալու մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում:

View this post on Instagram

A post shared by Eurovision Song Contest (@eurovision)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է մրցույթի «Ինստագրամ»-ի պաշտոնական էջը:

«Եվրատեսիլ 2024»-ը հյուրընկալվելու է Շվեդիայում «Եվրատեսիլ 2023»-ում Շվեդիայի ներկայացուցիչ Լորինի հաղթանակի շնորհիվ: Երգչուհին մրցույթում հաղթել էր նաև 2012 թվականին:

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրել էր Բրյունետը «Future Lover» երգով և զբաղեցրել էր 14-րդ հորիզոնականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում