Հասարակական

Երևանի փողոցներից առգրավվել է բացօթյա ապօրինի առևտրի առարկա հանդիսացող շուրջ 400 կգ սիգ և ձկնկիթ

1 րոպեի ընթերցում

Երևանի փողոցներից առգրավվել է բացօթյա ապօրինի առևտրի առարկա հանդիսացող շուրջ 400 կգ սիգ և ձկնկիթ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ շաբաթվանից սկսած մինչ օրս Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչությունը Երևանի փողոցներից առգրավել է բացօթյա ապօրինի առևտրի առարկա հանդիսացող շուրջ 400 կգ սիգ տեսակի ձուկ և ձկնկիթ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Հիշեցնեմ, որ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ 2023 թվականի

նոյեմբերի 25-ից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ հսկողության

ուժեղացված միջոցառումներ են իրականացվելու Սևանա լճում և Հայաստանի ողջ

տարածքում»,- նշել է Կոստանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում