Insight-ը ձեռք է բերել հայ հիմնադիրներ ունեցող SADA ընկերությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լուծումների գլոբալ ինտեգրատոր Insight Enterprises-ը հայտարարել է, որ ձեռք է բերել ամպային բիզնեսի և տեխնոլոգիաների խորհրդատու և Google Cloud-ի մրցանակակիր գործընկեր SADA ընկերությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Insight-ին է միանում Google Cloud էկոհամակարգում մասնագիտացած մոտ 850 մասնագետ՝ ընդհանուր թիմը հասցնելով ավելի քան 14,500-ի՝ 26 երկրում հաճախորդներին սպասարկելու համար:

«SADA-ի համագործակցությունը Google Cloud-ի հետ կբարելավի տարբեր ամպերում աշխատող հաճախորդներին սպասարկելու մեր կարողությունը և կարագացնի Գեներատիվ AI-ի նման լայն պահանջարկ ունեցող տեխնոլոգիաների ներդնելը։ Այս ձեռքբերմամբ մենք լուծումների առաջատար ինտեգրատոր դառնալու մեծ քայլ ենք անում՝ կենտրոնանալով շուկայի աճի ամենակարևոր հատվածների՝ ամպերի, տվյալների, AI-ի, կիբերանվտանգության և edge-ի վրա: Բացի դրանից, մեր պորտֆոլիոյին ավելանում են SADA-ի՝ Google Cloud-ից օգտվող հաճախորդները, ինչպես նաև Google Cloud-ի մասնագիտացված վաճառքի և տեխնիկական ռեսուրսները»,- նշել է Insight-ի Հյուսիսային Ամերիկայի նախագահ Դի Բըրգերը:

«Մենք Insight ենք բերում ինչպես Google Cloud էկոհամակարգի տեխնիկական և սպասարկման մեծ համբավ, այնպես էլ Google Cloud-ի լուծումների հետ աշխատելու մեծ փորձ: Insight-ի ռեսուրսները, հաճախորդների գլոբալ բազան և լայն տեխնոլոգիական գործընկերությունը մեզ հնարավորություն են տալիս ավելի արագ մուտք գործել նոր շուկաներ և ավելի շատ հաճախորդների ներկայացնել Google Cloud-ի հնարավորությունները»,- նշել է SADA-ի նախագահ և գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը։

Հայերեն 中文

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում