Բանաստեղծուհի Մարիաննա Շահպարոնյանը Իսպանիայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կատալոնիայի 《Արարատ》հայկական միության հրավերով, Սանտա Կոլոմա դե Գրամենտե քաղաքում տեղի ունեցավ բանաստեղծուհի Մարիաննա Շահպարոնյանի հանդիպումը՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ և նրա «Դեպի Հայաստան» բանաստեղծությունների ժողովածուի ներկայացումը։ Միության անդամների հետ քննարկել են համայնքի կատարած աշխատանքները կրթական և մշակութային ուղղություններում։

«Դեպի Հայաստան» գրքի առաքելությունն է՝ միավորել աշխարհասփյուռ հայությանը ազգային արժեքների շուրջ։ Իսպանիայի մեր հայրենակիցները մեծ ոգևորությամբ ընդունեցին երիտասարդ բանաստեղծուհուն և բարձր գնահատականի արժանացրին նրա ստեղծագործությունները։

«Կատալոնիայի մեր հայ համայնքը բավականին երիտասարդ է այն առումով, որ ստեղծվել է 20 տարիների ընթացքում։ Կարևորում եմ նրանց ամուր կամքը՝ հայի ինքնությունը օտարության մեջ պահպանելու գործում։ Իրականացվում են կրթական ծրագրեր, մանուկներին սովորեցնում են՝ հայոց լեզու, երգ ու պար։ Փոքրուց սերմանվում է հայրենասիրությունը։ Բանաստեղծությունները ընթերցելու ընթացքում մեր հայրենակիցներից ոմանք հուզվեցին և արտասվեցին։ Հայրենիքին նվիրված իմ բանաստեղծությունները Հայաստանի նկատմամբ սուր կարոտի զգացողություն արթնացրին նրանց սրտերում»,-նշել է բանաստեղծուհին։

Մարիաննա Շահպարոնյանը շատ է կարևորում աշխարհի բոլոր կետերում բնակվող մեր հայրենակիցների աջակցությունը։ «Դեպի Հայաստան» գրքի շրջանակներում հանդիպումները սփյուռքում շարունակական բնույթ են կրելու։

«Ստանձնել եմ բարձր առաքելություն՝ միավորելու հայությանը ազգային արժեքների շուրջ՝ մշակույթի միջոցով, իմ ստեղծագործությունների միջոցով»,- ասել է բանաստեղծուհին։

Հայերեն

Կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ

Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին

Երևանում կայացավ հայ-լեհական գործարար համաժողովը՝ նոր հեռանկարներ բացելով երկկողմ փոխշահավետ համագործակցության համար

Հայ և լեհ գործարարների բանակցությունների արդյունքում հայկական ծիրանով բեռնված 20 բեռնատար մեքենաներ կմեկնեն Լեհաստան

Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Կառավարության առաջիկա ծրագրերն ու քայլերը

Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով

Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով

Ստամբուլի հռչակագրում Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը կարևորել են համագործակցության ընդլայնումը