Հասարակական

ՊԵԿ-ը հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ապահովել է 1 տրլն 954.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ապահովել է 1 տրլն 954.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից 2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ապահովվել է 1 տրլն 954.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ դա նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 242.2 մլրդ դրամով կամ 14.1%-ով:

2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 337.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 99.5 մլրդ դրամով կամ 41.9%-ով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում