Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը խոսել է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանն այս օրերին դարձել է Հայաստանի և արտերկրի գործարարների, հետազոտողների ու ներդրողների հավաքատեղին: Դեկտեմբերի 1-ին և 2-ին Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Գիտության և գործարարության օրեր 2023» երկրորդ համաժողովը: Միջոցառման այս տարվա հիմնական բանախոսն էր գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբը։ Պատվավոր հյուրերի և բանախոսների թվում էր նաև Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ապագան, անխոս, տեխնոլոգիական է, և հաջողում են այն երկրները, որոնք ադապտացվում են փոփոխվող միջավայրին: Մենք ապագայակենտրոն ենք և սկսել ենք ցանցի արդիականացման՝ Ucom-ի մասշտաբային ծրագիրը: Լիահույս ենք, որ այս զարգացումը նոր հնարավորություններ ու արագություններ կապահովվի ոչ միայն մեր բնակչությանը, այլև մեր երկրի ձեռնարկություններին, վերջիններիս զարգացմանն ու առաջընթացին»,-ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համաժողովի ընթացքում քննարկվել են բազմաթիվ նորարարական գաղափարներ՝ նվիրված մարդկությանը սպասվող մարտահրավերներին, ինչպես նաև հայ իրականության գործարար հաջողությունների պատմություններին, բիզնեսի և գիտության փոխադարձ կապին։

«Գիտության և գործարարության օրեր» համաժողովը Հայաստանում առաջին անգամ անցկացվել է 2022 թվականին, որի հիմնական բանախոսն էր Նոբելյան մրցանակի դափնեկիր, լիբանանահայ մոլեկուլային կենսաբան Արտեմ Փաթափությանը։ Մյուս բանախոսներից էին աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր, սոցիոլոգ, հրապարակախոս Գեորգի Դերլուգյանը և այլք։

«Գիտության և գործարարության օրեր» համաժողովի այս տարվա քննարկումը «Սև կարապը» և «Հակափխրունություն» գրքերի հեղինակ և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբի շուրջ էր, ինչն էլ առանձնացնում էր այս տարվա համաժողովը նախորդից։

Հայերեն English Русский

Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Կառավարությունը 43 մլն դրամ է հատկացրել «Մերիդիան» էքսպո կենտրոնի հարակից տարածքի ասֆալտապատման համար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը

ՀՀ կառավարության նիստ

Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Երևանի քաղաքապետը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին

Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին

Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ

«Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին