ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 2-5-ին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-4-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 7-10 աստիճանով։
Դեկտեմբերի 6-ի ցերեկը՝ շրջանների զգալի մասում, 7-ի գիշերն՝ առանձին շրջաններում, սպասվում է անձրև և մառախուղ։ Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ:
Երևան քաղաքում`դեկտեմբերի 2-ի ցերեկը, դեկտեմբերի 3-5-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 6-ին սպասվում է անձրև։