Հասարակական

Մխիթար Հայրապետյանն Օմար Ալ Անսարիի հետ հանդիպմանն առաջարկել է դիտարկել Կատարի համալսարանում հայագիտության կենտրոն հիմնելու հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

Մխիթար Հայրապետյանն Օմար Ալ Անսարիի հետ հանդիպմանն առաջարկել է դիտարկել Կատարի համալսարանում հայագիտության կենտրոն հիմնելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը Կատարի Պետություն այցի շրջանակում հանդիպել է Կատարի համալսարանի ռեկտոր Օմար Ալ Անսարիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Իմ քայլը» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Երևանի պետական համալսարանի և Կատարի համալսարանի միջև համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի համատեղ գիտահետազոտական բնույթի համաժողովներ կազմակերպելու և փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու հեռանկարներին։

Համաձայն Կատարի և Երևանի պետական համալսարանների միջև կնքված ակադեմիական համագործակցության մասին հուշագրի՝ Կատարի համալսարանում ներկայումս սովորում է ԵՊՀ երեք ուսանող։

Հաշվի առնելով այս համագործակցությունը շարունակական դարձնելու կարևորությունը՝ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է առաջիկայում հայ ուսանողների թվի ավելացման անհրաժեշտությունը և առաջարկել է դիտարկել Կատարի համալսարանում հայագիտության կենտրոն հիմնելու հնարավորությունը։

Հանդիպման ավարտին Մխիթար Հայրապետյանը Օմար Ալ Անսարիին փոխանցել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հրավերը՝ այցելելու Երևանի պետական համալսարան։

Կատարի Պետություն այցի ընթացքում Մխիթար Հայրապետյանը «Կատարի հիմնադրամի» հրավերով մասնակցել է նաև Դոհայում կազմակերպված Կրթական նորարարության 11-րդ համաշխարհային համաժողովին, որը վերաբերում էր կրթության ոլորտում արհեստական բանականության ուսուցմանը և դպրոցներում նորարար լուծումների ներդրմանը։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

ՀՀ ԲՏԱ նախարարը Ֆրանսիայում հանդիպել է ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ

Գիտություն

ՀՀ ԲՏԱ նախարարը Ֆրանսիայում հանդիպել է ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

ՀՀ ԲՏԱ նախարարն ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ինստիտուտի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել մի շարք ուղղություններով

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԲՏԱ նախարարն ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ինստիտուտի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել մի շարք ուղղություններով

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ԲՏԱ նախարարը Starlink-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հետ կապված հարցեր

Գիտություն

ԲՏԱ նախարարը Starlink-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հետ կապված հարցեր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում