ՀՀ ԱԳ նախարարը Նորվեգիայի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատման հարցում Հայաստանի տեսլականը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Այդի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկու երկրների համագործակցության թեմաներ՝ երկուստեք արձանագրելով հարաբերությունների թե՛ զարգացման գոհացուցիչ դինամիկան, թե՛ խորացման պատրաստակամությունը։

Մտքեր են փոխանակվել թիրախային, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև գործարար շրջանակների համար գրավիչ ուղղություններով համագործակցության ընդլայնման շուրջ։

Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձել են Հարավային Կովկասում վերջին զարգացումներին և առկա միտումներին։

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատման հարցում Հայաստանի տեսլականն ընդհանուր առմամբ, ինչպես նաև այդ ուղղությամբ առկա կոնկրետ նախաձեռնությունները, իրականացվող քայլերը։ Այս համատեքստում, կարևորելով տարածաշրջանային ընդգրկուն ծրագրերի կյանքի կոչումը, Արարատ Միրզոյանը մանրամասնել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առանձին բաղադրիչներ:

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский 中文

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին