Անվանի գիտնական Նասիմ Թալեբը կանխատեսում է համաշխարհային երեք ռիսկեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացվող «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի պատվավոր հյուր, աշխարհահռչակ փիլիսոփա, գրող և գիտնական Նասիմ Թալեբը կանխատեսեց համաշխարհային երեք ռիսկերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թալեբը կանխատեսումն արեց Երևանում համաժողովից առաջ հրավիրված ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե կանխատեսո՞ւմ է արդյոք նոր համաճարակներ կամ ֆինանսական փլուզումներ:

«Մի քանի սպառնալիքներ կամ պոտենցիալ զարգացումներ եմ տեսնում: Առաջինը համաճարակն է: Ես կորոնավիրուսից առաջ եմ նշել համաճարակի մասին իմ «Սև կարապ» գրքում: Տեսանք, որ սա ռիսկի մեծ աղբյուր է, կարող են լինել տարատեսակ համաճարակներ»,-ասաց Թալեբը:

Գիտնականի երկրորդ կանխատեսումը ֆինանսական համակարգի փլուզմանն է վերաբերում: «2008 թ. մեծ ֆինանսական ճգնաժամն ԱՄՆ-ում շատ ավելի բացասաբար անդրադարձավ մարդկանց կյանքի վրա, քան շատ լուրջ հիվանդությունները: Այս ամենը մեղմելու, այս ամենին հակազդելու համար միջոցներ են անհրաժեշտ»,-ասաց գիտնականը:

Ըստ նրա հիմա ԱՄՆ-ում ամենամեծ ռիսկը թերևս անշարժ գույքի շուկայի փլուզումն է:

Ամփոփելով՝ Թալեբն ասաց. «Առաջին կետը համաճարակն է, երկրորդը՝ ֆինանսական ճգնաժամը, փլուզումը: Երրորդ կետը պարտքի անընդհատ ահագնացող չափերն են արևմտյան երկրների համար: Պարտքը հիմա ավելին է, քան նախկինում է եղել, տոկոսներ են կուտակվում նախկին ազգային պարտքից: Սա մի փոթորիկ է, որը դժվար է կանգնեցնել: Իսկ, եթե ձեզ ասում են, որ իրական ռիսկը կապված է Չինաստանի, Գազայի, Ուկրաինայի հետ, այդքան էլ ճիշտ չէ, կարծում եմ՝ այստեղ իմ թվածների մեջ ավելի շատ ռիսկ կա»:

Հայերեն Русский

Ո՞րն է վերջին օրերին գրանցված խոշոր տրամաչափի կարկուտի պատճառը. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Մեր ժողովրդի համար խորհրդանշական ուղերձ պարունակող կերպարը չի կարող «թափառել» մի տեղից մյուսը. ԿԳՄՍ նախարարը՝ Վահագն Վիշապաքաղ հուշարձանի մասին

Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին

Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր

«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան

Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ

Պամզամենի վաղմիջնադարյան համալիրի պեղումներն ուշագրավ արդյունքներ են տալիս

Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական ներդրումային բանկը և ՀՀ ՏԿԵ նախարարությունը հուշագիր են ստորագրել համատեղ մտադրությունների մասին

Բանկինգն ու թվային տրանսֆորմացիան. հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետ

Ջրասուզակ Վահե Մելքոնյան. փրկարարի առաքելության և ծառայողի ապրումների մասին