Վրաստանից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար քաղաքացիները մաքսային մարմնի դեպոզիտային հաշվին գումար կվճարեն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանից կամ ԵՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար 2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիները պետք է մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին գումար վճարեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան նախագիծը քննարկվեց Կառավարության նոյեմբերի 30-ի նիստում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում շատ մեծ տեմպերով աճում են վրացական համարանիշներով մեքենաները։

«Ես դրա համար սկզբնական շրջանում շատ եմ ուրախացել՝ մտածելով, որ Վրաստանից Հայաստան այցելությունների թիվն արագ տեմպերով ավելանում է, հետո, երբ վիճակագրությունն ավելի խորն ենք ուսումնասիրել, պարզել ենք, որ հարցն ուրիշ տեղ է, պարզվել է, որ ՀՀ քաղաքացիները ավտոմեքենա ձեռք բերելիս ձևակերպում են շատ դեպքերում ժամանակավոր ներմուծում ու վրացական համարներով երթևեկում են Հայաստանում, ու դա անում են, որ Հայաստանում մեքենաները չմաքսազերծեն»,- նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ այս դեպքում խնդիր կա, քանի որ մեքենայի համարանիշը պետականության ատրիբուտ է։ «Մենք կարծում ենք, որ այս իրավիճակն այսպես շարունակել չի կարելի»,- ընդգծեց Փաշինյանը։

Ըստ նախագծի՝ դեպոզիտային հաշվին քաղաքացին պետք է փոխանցի իր ներմուծած ավտոմեքենայի մաքսատուրքի և հարկերի չափով գումար։

«2023 թվականի տվյալներով՝ Հայաստանի Հանրապետության ժամանակավոր ներմուծված և չվերաարտահանված ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրի դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների քանակը կազմում է շուրջ 9000, որոնց համար միասնական դրույքաչափերով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի հաշվարկային գնահատված մեծությունը կազմում է շուրջ 44.3 մլրդ. դրամ, եթե այդ տրանսպորտային միջոցներն ազատ շրջանառության նպատակով ստանային մաքսային ձևակերպում։ Մասնավորապես, մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների քանակը կազմում է շուրջ 1200, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների քանակը՝ շուրջ 7800։ Այդ տրանսպորտային միջոցներն ամբողջությամբ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց կողմից մաքսային ձևակերպում կատարելու պարագայում մինչև 5 տարեկան ավտոմեքենաների մասով կարող է գանձվել շուրջ 7.8 մլրդ. դրամ, իսկ 5 տարեկանից բարձր ավտոմեքենաների գծով՝ շուրջ 36.5 մլրդ. դրամ»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Նշվում է, որ գումարը կվերադարձվի, երբ մեքենան ՀՀ-ում ժամանակավոր ներմուծումից դուրս հանվի, այսինքն՝ վերադարձվի այն երկիր, որտեղ գրանցվել է։

Հայերեն

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար

Գևորգ Պապոյանն ու Իբրահիմ Յումաքլին քննարկել են Հայաստան-Թուրքիա ուղիղ առևտրի հաստատմամբ բացվող հնարավորությունները

Իջևան համայնքին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի 103.5 քմ մակերեսով և Մշակույթի տան 21.28 քմ մակերեսով տարածքները

COP 17-ի շրջանակում հայտարարվել է կենսաբազմազանության պահպանության համար 500 միլիոն դոլարի հատկացման մասին

Բուլղարիայի զբոսաշրջության նախարարը հայտարարել է, որ բուլղարական սնունդն ու գինին զբոսաշրջության աճի առանցքային գործոններ են. BTA

Հայաստանն ու Ղրղզստանը նախատեսում են կրթության և գիտության ոլորտներում համագործակցության փաստաթղթեր ստորագրել

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը կենսաբազմազանության կորուստը կանխելու համար գլոբալ մակարդակով փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում

ՀՀ վարչապետն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը հանդիպում են ունեցել

Հայաստանը որոշել է հյուրընկալել COP17-ը՝ գործողությունների կոչ պարունակող շատ հստակ ուղերձով․ Թերեզա Ռիբերա

Ռուբեն Ռուբինյանն ու Նիդեռլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը