Հասարակական

ՌԴ Սախալինի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Այրումի սահմանային անցակետում

1 րոպեի ընթերցում

ՌԴ Սախալինի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Այրումի սահմանային անցակետում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այրում կայարանի սահմանային վերահսկողության բաժնից նոյեմբերի 28-ին, ժամը 02.00-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 51-ամյա Ռեուցկի Պ.-ն, որը մարտի 1-ից ՌԴ ներքին գործերի Սախալինի երկրամասի վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 330.2-րդ հոդվածի մեղադրանքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում