Ինովացիա

Բարեգործությունը թվայնացնող «Իմաստ» հավելվածն արդեն հասանելի է

2 րոպեի ընթերցում

Բարեգործությունը թվայնացնող «Իմաստ» հավելվածն արդեն հասանելի է

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեք քայլով նվիրաբերությունների հնարավորություն տվող «Իմաստ» բջջային հավելվածը սոցիալական նախագիծ է, որի գերնպատակն է ոլորտը դարձնել թափանցիկ ու վստահելի, իսկ նվիրաբերությունները՝ արագ, հեշտ ու հասանելի ամբողջ հայության համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ստարտափ հեղինակը սոցիալական ձեռնարկատեր, GeekBrains ընկերության համահիմնադիր Հայկ Այրապետյանն է, որը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 44-օրյա պատերազմի ժամանակ՝ իր գիտելիքներով և փորձով Հայաստանին աջակից լինելու համար:

«Կյանքի նոր իմաստ փնտրելու ճանապարհին հասկացա, որ փնտրելու փոխարեն՝ ստեղծել է պետք ու այդպիսով ծնվեց նմանատիպ հավելված ստեղծելու գաղափարը»,-նշեց Այրապետյանը:

Ստարտափի տեսլականը միկրոնվիրաբերողների մեծ համայնք ստեղծելն է, որի կողմից կատարած ցանկացած աջակցություն կնպաստի Հայաստանի զարգացմանը, իսկ նվիրաբերության մշակույթի ներմուծումը զարգացման շարժիչ ուժ կլինի:

Միկրոնվիրաբերությունների «Իմաստ» հավելվածը, որը ստեղծվել է թվայնացնելու համար բարեգործական դաշտը նորարարական լուծումներով, հասանելի է Apple Store-ում և Google Play-ում: Ստարտափի գերնպատակն է ոլորտը դարձնել թափանցիկ ու վստահելի, իսկ նվիրաբերությունները՝ արագ, հեշտ ու հասանելի ամբողջ հայության համար: Այն հանդիսանում է հուսալի ու ապահով հարթակ թե՛ Հայաստանում գործող ՀԿ-ների ու հիմնադրամների, թե՛ նվիրաբերողների համար:

Հավելվածում տեղ են գտնում միայն իրավական ու ֆինանսական ստուգում անցած կազմակերպությունները և դրանց դրամահավաքային նախագծերը, որոնց աջակցելով նվիրաբերողները ստանում են պարբերական տեղեկատվություն իրենց կատարած աջակցության ազդեցության վերաբերյալ՝ ստանալով նորություններ ու ֆինանսական հաշվետվություններ։ Իսկ ճկուն գործիքակազմի շնորհիվ, հանգանակված ամբողջ գումարը անմիջապես փոխանցվում է կազմակերպության հաշվին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում