Քաղաքականություն

ԱՊՀ գագաթնաժողովը հրաշալի հնարավորություն կլինի Փաշինյանի և Պուտինի շփման համար․ Պեսկով

1 րոպեի ընթերցում

ԱՊՀ գագաթնաժողովը հրաշալի հնարավորություն կլինի Փաշինյանի և Պուտինի շփման համար․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասում են ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը տեղի կունենա դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է RT գործակալությունից։

ՌԴ նախագահի խոսնակը նաև հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի ծրագրերում այս պահին նախատեսված չէ հեռախոսազրույց Նիկոլ Փաշինյանի հետ։

«Եթե պարոն Փաշինյանը գա այնտեղ (խմբ․՝ ԱՊՀ գագաթնաժողովին), իսկ նրան սպասում են, ինչպես բոլորին, ապա խոսելու հրաշալի հնարավորություն կլինի», - ասել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում