Ամփոփվել են «Քեզ համար, Հայաստան» 26–րդ Հեռուստամարաթոնի նախնական արդյունքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքո նոյեմբերի 23-ին կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 26-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում հավաքագրվել է շուրջ 8,4 միլիոն ԱՄՆ դոլար:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, դրամահավաք–միջոցառումները դեռ շարունակվում են, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին:

««Հեռուստամարաթոն 2023»–ի շրջանակում Հայաստանում հանգանակվել է 552,372 ԱՄՆ դոլար, Ֆրանսիայի տեղական մարմինը հավաքագրել է՝ 3,250,000 ԱՄՆ դոլար, ԱՄՆ տեղական մարմինը՝ 3,100,000 ԱՄՆ դոլար, Տորոնտոյի (Կանադա) տեղական մարմինը՝ 500,000 ԱՄՆ դոլար, Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը՝ 450,000 ԱՄՆ դոլար, Արգենտինայի տեղական մարմին՝ 160,690 ԱՄՆ դոլար, ինչպես նաև նվիրատվություններ են կատարվել հետևյալ երկրներից՝ Նիդերլանդներ՝ 100,000 ԱՄՆ դոլար, Բրազիլիա՝ 92,000 ԱՄՆ դոլար, Գերմանիա՝ 66,400 ԱՄՆ դոլար, Շվեյցարիա՝ 50,000 ԱՄՆ դոլար, Ավստրալիա՝ 27,000 ԱՄՆ դոլար, Ավստրիա՝ 25,900 ԱՄՆ դոլար, Ռումինիա՝ 4,360 ԱՄՆ դոլար։

«Քեզ համար, Հայաստան» խորագրով հեռուստամարաթոնի դրամական միջոցները կուղղվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կենսապայմանների բարելավմանը, ինչպես նաև սահմանային համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը:

Շնորհակալ ենք մեր տեղական մարմիններին, բոլոր գործընկերներին և նվիրատուներին շարունակական աջակցության, անմնացորդ նվիրումի և Հայրենիքի կողքին կանգնելու համար, ինչի շնորհիվ կբարելավվի մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների կյանքը»,-նշել են հիմնադրամից:

Հայերեն العربية English Français Русский 中文

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին