Քաղաքականություն

Մենք պատրաստակամություն ենք հայտնել Հայաստանում դատապարտված ադրբեջանցիներին փոխանակել մեր գերիների հետ՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Մենք պատրաստակամություն ենք հայտնել Հայաստանում դատապարտված ադրբեջանցիներին փոխանակել մեր գերիների հետ՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ափսոսանք է հայտնել, որ գերիների հետ կապված զուտ հումանիտար խնդիրն Ադրբեջանի կողմից, ըստ էության, օգտագործվում է քաղաքական նպատակներով ինչը, նրա բնորոշմամբ, այնքան էլ տրամաբանական չէ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով քաղաքացիների հարցերին, հավաստիացրել է, որ գերիների խնդիրը շարունակում է գտնվել ամենօրյա ուշադրության կենտրոնում։

«Մենք նաև այս հարցում ճկունություն ցուցաբերելու պատրաստակամություն ենք հայտնել, և Ադրբեջանի հետ աշխատել, որպեսզի մեր գերիները վերադառնան։ Բանակցությունները մի ճանապարհն են, մի ուղղությունն են։ Ընդ որում՝ մենք պատրաստակամություն ենք հայտնել, որ նույնիսկ Հայաստանում դատապարտված ադրբեջանցի անձանց փոխանակենք մեր գերիների հետ՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով՝ հարցին տալով բացարձակապես հումանիտար բնույթ»,-մանրամասնել է վարչապետը։

Նրա խոսքով՝ խնդրի շուրջ աշխատանքը շարունակվում է, որի մի ուղղությունը բանակցություններն են, երկրորդը ՝ իրավական մոտեցումները։

«Բոլոր դեպքերով Մարդու իրավունքների միջազգային դատարան ենք դիմել և հնարավոր այլ իրավական ատյաններ։ Մի շարք դեպքերում հրատապ միջոցներ կիրառելու որոշումներ ունենք այդ ատյաններից՝ միջազգային կառույցների ու հանրության ուշադրությունն այդ խնդրի վրա բևեռելով։ Բայց պետք է ասել, որ ակնհայտորեն այդ աշխատանքը բավարար համարվել չի կարող, քանի դեռ մեր գերեվարված եղբայրները չեն վերադարձել Հայաստան, և մենք այդ ուղղությամբ շարունակելու ենք բոլոր ջանքերը գործադրել»,-հավելել է Փաշինյանը։

Տեղադրություն

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

Պատահար

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Վարչապետ

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Մարզեր

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Իրավունք

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

Նշանակում

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Հայաստան

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում