Քաղաքականություն

ԱԺ նախագահը չի մասնակցի ՀԱՊԿ-ի շրջանակում դեկտեմբերին նախատեսված միջոցառմանը

1 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահը չի մասնակցի ՀԱՊԿ-ի շրջանակում դեկտեմբերին նախատեսված միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցելու ՀԱՊԿ-ի շրջանակում դեկտեմբերին նախատեսված միջոցառմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալեն Սիմոնյանն այս մասին հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ես տեղեկացրել եմ ՀԱՊԿ-ի գործընկերներին, որ տվյալ միջոցառմանը չեմ մասնակցելու, նրանցից մինչև հիմա պատասխան չկա և կարծում եմ չի լինի։ Համոզված եմ, որ չմասնակցելու պատճառները նրանց հասկանալի են»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ դա ամենևին հարաբերությունների սառեցում չէ։

Նրա խոսքով՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չունի։

«Բայց ես գտնում եմ, որ ստեղծված իրավիճակում իմ մասնակցությունը տվյալ միջոցառմանը նպատակահարմար չէ։ Իսկ իրավիճակն այն է, որ ՀԱՊԿ-ը չի կատարում և նախկինում նույնպես չի կատարել իր պարտավորությունները», - եզրափակեց ԱԺ նախագահը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում