Արազ Օզբիլիզը կառաջադրվի ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Արազ Օզբիլիզն ավարտում է կարիերան և կառաջադրվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Օզբիլիզը:

«Ֆուտբոլն ինձ տվել է ավելին, քան ես պատկերացնում էի: Ես ավարտում եմ ֆուտբոլային կարիերան, բայց այդ ավարտը նոր ճանապարհի սկիզբն է: Եթե չլինեին վնասվածքները, ես իմ ներուժով կկարողանայի այլ մակարդակում էլ խաղալ»,-ասաց Օզբիլիզը:

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային թիմի մի շարք ներկայացուցիչներ հրաժեշտի խոսքով դիմեցին Օզբիլիզին` հաջողություն մաղթելով հետագայում:

«Միշտ ասել եմ, որ կարիերայի ավարտին հայկական ֆուտբոլին օգուտ տամ: Կարծում եմ, որ հայկական ֆուտբոլն այժմ կարևոր խաչմերուկի վրա է: Ես իմ թեկնածությունն եմ դնում ՀՖՖ նախագահի ընտրություններում: Իմ փորձով ու նվիրվածությամբ կարող եմ մեծ օգուտ բերել հայկական ֆուտբոլին»,-ասաց Օզբիլիզը:

Արազ Օզբիլիզը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2010 թվականին՝ «Այաքս»-ի կազմում: Կարիերայի ընթացքում հանդես է եկել «Կուբան», Մոսկվայի «Սպարտակ», «Բեշիկթաշ», «Ռայո Վալենկանո», Տիրասպոլի «Շերիֆ», «Վիլհելմ 2», Երևանի «Փյունիկ» և «Ուրարտու» ակումբներում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում մասնակցել է 41 խաղի` դարձել 6 գոլի հեղինակ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին:

Հայերեն English Español Türkçe

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը