Ինովացիա

Հայ և եվրոպացի հրեշտակ ներդրողների կապերի ամրապնդման նպատակով BANA Angels-ը համաժողով կանցկացնի

1 րոպեի ընթերցում

Հայ և եվրոպացի հրեշտակ ներդրողների կապերի ամրապնդման նպատակով BANA Angels-ը համաժողով կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հրեշտակ ներդրողների ցանցի (EBAN) հետ գործընկերությամբ, BANA Angels-ը դեկտեմբերի 2-ին կանցկացնի ամենամյա Angel Conference համաժողովը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառումը կհամախմբի հրեշտակ ներդրողներին, ստարտափների հիմնադիրներին և տեխնոլոգիական ոլորտի փորձագետներին։

Միջոցառման նպատակն է՝ նպաստել հայ և եվրոպացի հրեշտակ ներդրողների կապերի ամրապնդմանը, նախաձեռնել քննարկումներ և գիտելիքների փոխանակում՝ հրեշտակային ներդրումների վերբարյալ, ապահովել նպաստավոր հարթակ ներդրողների և ստարտափների շփումների համար, խթանել հերշտակային ներդրումների մշակույթը Հայաստանում։

Համաժողովի հատուկ հյուրերն են Եվրոպական հրեշտակ ներդրողների ցանցի (EBAN) նախագահ Յաննե Յորմալայնենը և Ֆիննական բիզնես հրեշտակների ցանցի (FiBAN) նախկին փոխնախագահ, ADA Drive-ի գործադիր տնօրեն, հրեշտակ ներդրող Աննա-Կաարինա Լիպսանենը։

Angel Conference-ին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել։ Միջոցառման այլ մանրամասներ հասանելի են այստեղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում