«Երևանյան բեսթսելեր»․ «Շունն ու կատուն» ՝ առաջատար. մանկական. հոկտեմբեր, 2023

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հոկտեմբերի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է «Շունն ու կատուն» գիրքը։ Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:

Երկրորդ հորիզոնականում«Երեքխոզուկները»մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:

Էդգար Մեջինյանի «Գլոբրի» հեքիաթը երրորդ տեղում է։ Այն օրինակելի և կախարդական պատմություն է դպրոցական կյանքի մասին՝ անսպասելի ավարտով, որի էությունը ինքնավստահությունն է։ «Գլոբրի» — հեքիաթը հեղինակի առաջին գիրքն է։ Գիրքը նվիրվում է ժամանակակից ուսուցչի լավագույն կերպարին՝ Մարիանա Նաիկյանին։

Չորրորդ հորիզոնականում«Երեքխոզուկները»մանկական հեքիաթն է (մեկ այլ հրատարակչության): Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:

Հինգերորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:

Խնկո Ապոր առակներն ամփոփող «Առակներ» ժողովածուն վեցերորդն է։ Առակների հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։ Անտիկ շրջանում և միջնադարում առակները արձակ ժանրի ստեղծագործություններ էին, սակայն հետագայում դրանք սկսեցին գրվել չափածո։

Շառլ Պերրոյի «Կոշկավոր կատուն» յոթերորդ տեղում է։ Գլխավոր հերոսների 3D փազլների օգնությամբ երեխան պատմում է հեքիաթը և բեմականացնում տիկնիկային ներկայացում:

Հովհաննես Թումանյանի «Սուտասանը և Ճամփորդները» ութերորդ տեղում է։ Գրքին ամրացված ձայնային մոդուլի օգնությամբ հնչում են Հովհաննես Թումանյանի «Սուտասանը և Ճամփորդները» ստեղծագործությունները:

Իններորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Երկնքում շատ աստղեր կան» պատմվածքների ժողովածուն։ Վերջինիս մեջ ներառվել են գաղափարներ ընտանեկան ջերմության, սիրո, փոխըմբռնման և նվիրվածության, ծնող-երեխա բազմաշերտ փոխհարաբերությունների, ընտանիքում տիրող խաղաղ և ջերմ մթնոլորտի կարևորության մասին։

Տասներորդ տեղում է «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» գիրքը։ «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» ժողովածուն իր մեջ ներառում է պատմություններ ամենասիրված հեքիաթային արքայադուստրերի մասին: Վառ նկարազարդումներով, գեղեցիկ ձևավորումներով այս գիրքն ասես բերված լինի հեքիաթային աշխարհից, որտեղ բնակվում են սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների բոլոր-բոլոր հերոսները:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1 «Շունն ու կատուն» Բուկինիստ 72
2 +1 «Երեք խոզուկները» Բուկինիստ 68
3 նոր Էդգար Մեջինյան, «Գլոբրի» հեղ․հրատ 52
4 * «Երեք խոզուկները» GSM 51
5 0 «Բոքոնիկը» Բուկինիստ 51
6 *

«Առակներ»

GSM 51
7 * Շառլ Պերրո, «Կոշկավոր կատուն» Բուկինիստ 46
8 * Հովհաննես Թումանյան, «Սուտասանը և Ճամփորդները» GSM 45
9 +1 Գրիգոր Քեշիշյան, «Երկնքում շատ աստղեր կան» Դավինչի 35
10 -3 «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» Դավինչի 25

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում