Մեր տարածաշրջանները ներկայումս անցնում են մարտահրավերների լրջագույն շրջան. ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետի պաշտոնակատարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միկաթիին ազգային տոնի՝ Անկախության օրվա 80-րդ տարեդարձի առիթով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է.

«Ձեզ եմ հղում ջերմ շնորհավորանքներս և անկեղծ բարեմաղթանքներս Լիբանանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա 80-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայ-լիբանանյան հարաբերություններն ունեն բարեկամության և համագործակցության` ժամանակի փորձություններով անցած հարուստ պատմություն, որոնք բնորոշվում են քաղաքակրթական ընդհանրություններով, մշակութային կապերով, ինչպես նաև փոխադարձ աջակցության ավանդույթներով:

Մեր տարածաշրջանները ներկայումս անցնում են մարտահրավերների և դժվարությունների լրջագույն շրջան, և ես լիահույս եմ, որ պետությունների խաղաղ գոյակցությունն ու ներդաշնակ փոխգործակցությունը կշարունակեն հանդիսանալ միջազգային հարաբերությունների հիմնասյունը:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք էլ ավելի խորացնել հարաբերությունների առկա բարձր մակարդակն ու ընդլայնել փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ տարածաշրջանային հարցերում։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Լիբանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»:

Հայերեն العربية English Español Français Русский

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ

Հրշեջ-փրկարարները մարել են Ոսկեվազ գյուղում բռնկված հրդեհը