Ինովացիա

Հայկական iBuben հավելվածը ռուսախոս հասարակությանը կծանոթացնի հայկական լեզվին ու մշակույթին

3 րոպեի ընթերցում

Հայկական iBuben հավելվածը ռուսախոս հասարակությանը կծանոթացնի հայկական լեզվին ու մշակույթին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական iBuben հավելվածը, որը ռուսախոս հանրությանը ծանոթացնում է հայկական լեզվին, մշակույթին, սովորեցնում գրել-կարդալ, կողմնորոշվել Հայաստանում, ավելի քան 10 հազար ներբեռնում ունի:

DSC00035.jpg (592 KB)

«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հավելվածի հիմնադիր Սուրեն Ղազարյանը նշեց՝ այն ստեղծելու գաղափարը ծնվել է խնդրից, որին ինքը բախվել է։

«Հարթակը նախատեսված է ռուսախոս ռելոկանտների, հայերի համար, որոնք արագ հայերեն սովորելու, Հայաստանի կյանքին ինտեգրվելու խնդիր ունեն: Հայկական այբուբեն, պատմություն, խոհանոց, երգ ու պար, քարտեզ, բառարան, խաղեր և այլ գործառույթներով հնարավոր է շատ հեշտ ինտեգրվել հայկական կյանքին»,- ներկայացրեց ստարտափի հիմնադիրը:

Ղազարյանը պատմեց՝ երկար տարիներ ապրել է Ռուսաստանում, տեղափոխվել Հայաստան՝ վստահ լինելով ինչպես շատ երկրներ, այնպես էլ Հայաստանը, մշակույթն ու լեզուն սովորելու համար հավելվածներ կունենա, ինչի շնորհիվ կկարողանա հեշտությամբ ինտեգրվել հասարակությանը: Սակայն սպասելիքները չեն արդարացել և որոշել է ինքը լինել նման մի հավելվածի հեղինակը:

«Սովորաբար բոլոր երկրներն ունեն իրենց լեզուն ու մշակույթը սովորեցնող տարբեր հարթակներ: Հայաստանում չգտա նմանօրինակ ոչինչ, որոշեցի ինքս լինել նման մի հավելվածի հեղինակը՝ համախմբելով մի քանի գործառույթներ: Տատիկս էլ հայոց լեզվի ուսուցիչ է, և հենց ինքն էլ շատ էր դրդում, որ հայերեն սովորեմ հենց իմ ստեղծած հարթակով»,- պատմեց Ղազարյանը:

387325474_888822379257983_1142270526134629978_n.jpg (79 KB)

Հավելվածը թողարկվել է 2023 թվականի մարտին, բայց արդեն 10 հազար ակտիվ օգտատեր ունի: Ղազարյանի խոսքով՝ հիմնական օգտատերերը ռուս ռելոկանտներն ու մեր ռուսախոս հայրենակիցներն են:

Այս պահին iBuben-ի վրա միայն ինքն է աշխատում: Մինչև այժմ հավելվածը զարգացրել է սեփական միջոցներով, առաջիկայում արդեն կդիմի տարբեր վենչուրային ֆոնդերին ներդրումներ ներգրավելու համար:

«Այս պահին հարթակն աշխատում է միայն IOS համակարգերի վրա, պետք է միջոցներ ձեռք բերեմ Android-ի համար թողարկելու և թիմ հավաքելու համար»,- նշեց հիմնադիրը:

Ղազարյանն առաջիկա մեկ տարում երկխոսության խաղ ավելացնելու պլաններ ունի: Իսկ հեռանկարում հարթակը նաև անգլախոս հասարակության համար հասանելի դարձնելու պլաններ կան:

Կարինե Տերտերյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում