ԲՏԱ նախարարության գնած ամենագնացը ծառայողական չէ և չի սպասարկելու որևէ անձի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պետական բյուջեի միջոցներով «Տոյոտա Երևան» ընկերությունից ձեռք է բերել 46 մլն դրամ արժողությամբ «Toyota LC 300 3.3 GR Sport» մակնիշի ամենագնաց ավտոմեքենա, որը հատկացվելու է նախարարության համակարգում գործող «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին:

«Արմենպրես»-ին նախարարությունից հայտնեցին, որ ամենագնացը ձեռք է բերվել ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրին և ժամանակացույցին հավանություն տալու մասին» թիվ 1346-Լ որոշման շրջանակներում: Ամենագնացը գնվել է ռադիոհսկման աշխատանքներ իրականացնելու համար։ Այն ծառայողական չէ և չի սպասարկելու որևէ անձի:

Ընդգծվում է, որ վերը նշված որոշման համաձայն, ներդրվող ռադիոմոնիթորինգի համակարգի կազմում գործելու են թվով 26 ստացիոնար և 5 շարժական կայաններ: «Հաշվի առնելով, որ 1 շարժական կայանի լրակազմում ներառված տեխնիկական միջոցների ընդհանուր քաշը շուրջ 2,5 տոննա է՝ համակարգի ներդրման «Տեխնիկական առաջադրանքի» պայմաններով նախատեսվել է շարժական կայանները հավաքել 1 լիաքարշակ և 4 միկրոավտոբուս տեսակի ավտոմեքենաների բազայի վրա: Այդ պատճառով ընտրվել են ամուր տեխնիկական բնութագրերով ավտոմեքենաներ, ինչը ռադիոմոնիթորինգի տեխնիկական առաջադրանքի պայմանների պահանջ է։ Նշենք, որ 4 միկրոավտոբուսների վրա արդեն իսկ իրականացվում են կայանների հավաքման աշխատանքները, 5-րդը՝ տեխնիկական առաջադրանքի պայմաններին համապատասխան, լինելու էր լիաքարշակ ամենագնաց մեքենա, ինչի հիման վրա և առաջարկվող չափանիշներին համապատասխան ընտրվել է տվյալ մակնիշի ավտոմեքենան։ Ամենագնացը համալրվելու է ժամանակակից տեխնիկական միջոցներով՝ ռադիոհսկման և տեղորոշման աշխատանքներն իրականացնելու համար: Կարևոր է նշել, որ ներդրվող ռադիոմոնիթորինգի համակարգը իր տեխնիկական բնութագրերով եզակի է տարածաշրջանում, այն իրականացվում է գերմանական հեղինակավոր Rohde & Schwarz ընկերության կողմից, որն ընտրվել է հայտարարված մրցույթի արդյունքում»,-նշվում է տեքստում:

Հայերեն

Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր. Քննչական կոմիտե

Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին

Համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող առյուծները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահը կայցելի ԱՄՆ

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

Արագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան զոհեր

ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին

Պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան մուտք է գործում Հայաստան

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով ձերբակալվել են Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ