Երևանի քաղաքապետը նոր բնակարանների բանալիներ ու բնակարանների գնման վկայականներ է հանձնել վթարայինների բնակիչներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի չորրորդ կարգի վթարայնության 10-րդ հանրակացարանային և 10/1 շենքերի բնակիչներն այսուհետ կապրեն անվտանգ ու հարմարավետ պայմաններում: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շուրջ 40 ընտանիքների հանձնել է նոր բնակարանների բանալիներ ու բնակարանների գնման վկայականներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, ընդամենը ամիսներ առաջ խնդրահարույց հասցեներ այցելած Տիգրան Ավինյանը բնակիչներին խոստացել էր. տասնամյակների խնդիրը կլուծվի: «Շատ ուրախ եմ, որ այս կարճ ժամկետում մեր՝ մի քանի ամիս առաջ տեղի ունեցած հանդիպումից հետո մենք այսօր արձանագրում ենք այս կարևոր արդյունքը: Եվ այս արդյունքը այն մասին է, որ 4-րդ կարգի վթարային շենքերում Երևան քաղաքում որևէ մեկը չպետք է բնակվի, որովհետև երևանցու անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է»,- ընդգծել է քաղաքապետը:

Նշվում է, որ քաղաքային իշխանությունը գործընթացը քննարկումներից տեղափոխեց գործնական փուլ ու հասավ խնդրի հիմնավոր լուծմանը:

Ըստ աղբյուրի՝ գնման վկայականներով հնարավոր կլինի բնակարաններ գնել, ինչպես ժամանակին կառուցված, այնպես էլ նորակառույց շենքերում, բնակիչների մի մասին էլ տրվում են բնակարաններ՝ առկա ֆոնդից:Չնայած նրան, որ համայնքը փաստացի չունի բնակարանային պայմանների բարելավման պարտավորություն, կարևորելով 4-րդ կարգի վթարայնության շենքերում առկա վիճակը, պետության աջակցությամբ ու կառուցապատողների հետ գործակցությամբ իր վրա է վերցրել խնդրի հիմնավոր լուծման կարևոր հանձնառությունը:

Հայերեն

Դոհան շարունակում է միջնորդի դեր խաղալ ԱՄՆ-ի և Իրանի միջև՝ նպաստելով ուղերձների փոխանակմանը․ Կատարի ԱԳՆ

ԻՀՊԿ-ն ամերիկացիներին կոչ է արել փոխել ԱՄՆ-ի իշխանությունը

«Գիտության շաբաթ. Հայաստանը» միավորել է հազարավոր այցելուների. Team-ը՝ միջոցառման տեխնոլոգիական գործընկեր

Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպք

Հայկական գինին՝ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժիլ Բոննեի հետ

Հյուպատոսությունները հնարավորինս օպերատիվ կվերազինվեն, կընդունեն անձնագրի և ID քարտի դիմումներ. պարզաբանում է Նելլի Դավթյանը

Տեխասում արտակարգ դրություն ռեժիմ է սահմանվել դիզելային վառելիքի ռեկորդային գների պատճառով

Երևանում Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել. կան զոհեր

Կանայք բավականին լավ մրցաշար անցկացրին. Զավեն Անդրիասյանը՝ Օլիմպիադայում ընտրանու ելույթների մասին