Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց միջանկյալ միջոց կիրառելու ՀՀ-ի հայցն ընդդեմ Ադրբեջանի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը նոյեմբերի 17-ին հրապարակել է միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ հայցն ընդդեմ Ադրբեջանի գործով որոշումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից հեռացած և վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ, անխոչընդոտ և արագ վերադարձը։

Բացի այդ, Միջազգային դատարանի որոշման համաձայն, Ադրբեջանը պարտավոր է ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր դեռևս Լեռնային Ղարաբաղում են 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո և ցանկանում են հեռանալ, կարողանան դա անել անվտանգ առանց խոչընդոտների և արագորեն։

Մյուս կետով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ-ում մնացած կամ վերադարձած անձանց զերծ պահել ուժի գործադրումից և ահաբեկումից։

Ադրբեջանը պարտավոր է Կոնվենցիայի համաձայն իր ունեցած պարտավորությունների շրջանակում պահպանել և պաշտպանել գրանցման, ինքնության և անձնական գույքի փաստաթղթերը և գրանցման մատյանները, հիմք ընդունել դրանք իր վարչական, օրենսդրական պրակտիկայում։

Որոշման հրապարակումից հետո 8 շաբաթվա ընթացքում Ադրբեջանը պետք է հաշվետվություն ներկայացնի դատարանին այն քայլերի վերաբերյալ, որոնցով կապահովի ժամանակավոր միջոցների կատարումը։

ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը 2023թ. սեպտեմբերի 28-ին դիմում էր ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ժամանակավոր միջոց կիրառելու մասին խնդրանքով։

Հայերեն العربية English Español Français Русский 中文

Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն ու Պեկինի փոխքաղաքապետը կարևորել են փորձի փոխանակումն ու համագործակցության ընդլայնումը

Արարատ Միրզոյանի ճեպազրույցը

Որոշ գործընկերներ ուզում են Հայաստանը տեսնել խեղճ, որպես բուտաֆորիա․ Արարատ Միրզոյան

Մոլդովայում քննարկվել է Մերձդնեստրի տարածաշրջանի աստիճանական վերաինտեգրման գործընթացը. Moldpres

Հութիները հայտարարել են Ադենում Սաուդյան Արաբիայի բանակի շտաբին հարվածելու մասին

Չի կարող լինել այնպես, որ երկաթուղին Ադրբեջանի համար աշխատի, Հայաստանի համար՝ ոչ. Միրզոյան

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին