Հայաստան տեղափոխվելուց հետո տարբեր բուժհաստատություններում բուժում է ստանում 92 բռնի տեղահանված քաղաքացի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծված ռազմական գործողությունների և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Հայաստան տեղափոխվելուց հետո տարբեր բուժհաստատություններում բուժում է ստանում 92 քաղաքացի։ Նրանցից 11-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, իսկ երեքինը՝ ծայրահեղ ծանր։ 19 հիվանդներ շարունակում են բուժումը արտասահմանում։ Նրանց մոտ նկատվում է առողջական վիճակի դրական դինամիկա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը՝ հավելելով, որ վերջին շաբաթների ընթացքում ավելի քան 150 բուժառու է դուրս գրվել հիվանդանոցներից՝ իրենց բուժումը շարունակելով ամբուլատոր օղակում։ ԼՂ-ից տարհանված ընտանիքներում ծնվել է 150 երեխա։ Այս պահին բռնի տեղահանված 57200 քաղաքացի արդեն իսկ կցագրվել է քաղաքային պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիաներում։ Նրանք քրոնիկ հիվանդությունների, երեխաների պատվաստման և հղիների հաշվառման դեպքում ամբողջությամբ ծառայություններ կստանան պետպատվերի շրջանակում։

«Բժշկական տարբեր կենտրոններում այս պահին բռնի տեղահանվածներից աշխատանքի է անցել 100 հոգի։ Պետպատվերի շրջանակում 676 բուժաշխատողներ ուղարկվել են մասնագիտական զարգացման կրեդիտավորման։ Առողջապահության նախարարության ուղղորդմամբ՝ մարզային բժշկական հաստատություններում առկա թափուր հաստիք զբաղեցնելու դեպքում, ի հավելումն սահմանված աշխատավարձի, մեր հայրենակիցներին կտրամադրվի ամսական նվազագույն աշխատավարձի մասով ՀՀ օրենքի առաջին հոդվածով սահմանված՝ ամսական աշխատավարձի եռապատիկ չափով աջակցություն մինչև վեց ամիս ժամկետով։ Մանրամասների համար մարդիկ կարող են դիմել առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն կամ զանգահարել 060 80 80 03 համարով։ Տեղեկություններ կարելի է ստանալ նաև նախարարության «Ֆեյսբուք»-ի էջից»,- ասաց առողջապահության փոխնախարարը։

Հայերեն Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով