«Նոր գիրք»-43/23. Խալափյան, Սփարքս, Փիշըն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Զորայր Խալափյան, «Արա Գեղեցիկ և Շամիրամ»

Թեպետ «Արա Գեղեցիկ և Շամիրամ» վիպասքը հեղինակն անվանել է սիրավեպ, սակայն այն հավասարապես դիտարկելի է նաև պատմավեպի ժանրային տիրույթում: Գրականագիտության մեջ այս վեպի առիթով կիրառվել է «դիցաբանական սիրավեպ» ժանրային բնորոշումը: Ըստ էության, այս վեպում Զորայր Խալափյանը մի կողմից՝ ընդարձակում է մեզ հայտնի առասպելի այսպես կոչված՝ սյուժետային սահմանները՝ փորձելով ստեղծել նոր ու ճշմարտանման առասպել, մյուս կողմից՝ վեպի բազմաթիվ կերպարներ ու իրադարձություններ հավաստի են՝ այդ կերպ առասպելի ստեղծումը վերածելով նաև պատմության գեղարվեստականացման: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։

Թարգմանական գրականություն

Նիկոլաս Սփարքս, «Հուշատետրը»

Նիկոլաս Սփարքսն ամենաճանաչված հեղինակներից է ամբողջ աշխարհում: Նրա գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով ու վաճառվել միլիոնավոր օրինակներով: Սփարքսի սիրավեպերն առավել հայտնի են դարձել էկրանավորման շնորհիվ: Դրանցից է նաև «Հուշատետրը»: Այն պատմություն է արտասովոր սիրո մասին, որն անտարբեր չի թողնի ընթերցողին:

Ամեն առավոտ Նոյը՝ կյանքի մայրամուտին հասած դողդոջուն մի ծերուկ, արթնանում է հույսով, որ իր միակ սերը՝ Էլլին, կճանաչի իրեն: Եվ այդ հույսով էլ նա ամեն առավոտ նստում է նրա անկողնու մոտ և բացում հուշատետրը: Երբեմն նրան հաջողվում է հասնել իր ուզածին, երբեմն էլ հիշողություններն այդպես էլ մնում են տողերի արանքում բանտարկված: Սա պատմություն է սովորական մարդկանց մասին, որոնք, թաթախված անմնացորդ սիրով, ունակ են պայքարելու, անգամ երբ չեն ներում ուժերը, հաղթելու անպարտելիին, որոնք քանիցս շրջանցել են մահն ու վայելել սիրո բերկրանքը կյանքի վերջալույսին: Թարգմանությունը՝ Տաթևիկ Թումանյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

Մանկապատանեկան գրականություն

Լիզ Փիշըն, «Թոմ Գեյթս. հիանալի արդարացումներ»

Թոմ Գեյթսն ապրում է սքանչելի կյանքով ոչ պակաս սքանչելի իր աշխարհում: Նա այնքան էլ օրինակելի կերպար չէ, բայց վստահաբար ստիպելու է մանուկ ընթերցողին ագահորեն թերթել այս զվարթ հատորյակի էջերն ու սրտի ուզածի չափ ծիծաղել: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին