Քաղաքականություն

Փաշինյանը հայտնել է Մակրոնի հետ հանդիպմանը քննարկված հարցերի շրջանակը

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը հայտնել է Մակրոնի հետ հանդիպմանը քննարկված հարցերի շրջանակը

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ հարցեր են քննարկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում գրառում է կատարել՝ Մակրոնի հետ զրույցը որակելով հիանալի:

«Քննարկեցինք բացառիկ բարեկամական հարաբերությունների խորացման և Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգի ամրապնդման, ԵՄ-ի հետ համագործակցությունը, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր»,-նշել է Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, աշխատանքային այցով Ֆրանսիա էր ժամանել նոյեմբերի 9-ին: Վարչապետը նոյեմբերի 9-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին Փարիզում մասնակցել է «Խաղաղության 6-րդ համաժողով»-ի բացման արարողությանը, իսկ ավելի ուշ կմասնակցի պանելային քննարկման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում