Life

GTA 6-ի առաջին թրեյլերը կհրապարակվի դեկտեմբերի սկզբին

1 րոպեի ընթերցում

GTA 6-ի առաջին թրեյլերը կհրապարակվի դեկտեմբերի սկզբին

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Rockstar Games ընկերությունը տեղեկացրել է Grand Theft Auto 6 խաղի առաջին թրեյլերի թողարկման ժամկետների մասին: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունը, որը ստորագրել է ընկերության նախագահ Սեմ Հաուզերը, հրապարակվել է Rockstar Games-ի X-ի միկրոբլոգում։

Ըստ Հաուզերի, թրեյլերը կհայտնվի դեկտեմբերի սկզբին:

Նախօրեին Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ առաջիկա օրերին կկայանա խաղի պաշտոնական անոնսը, իսկ թրեյլերի թողարկումը նվիրված կլինի Rockstar Games-ի 25-ամյակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում