Life

Աճուրդների պատմության մեջ ամենամեծ կապույտ ադամանդը վաճառվել է գրեթե 44 միլիոն դոլարով

1 րոպեի ընթերցում

Աճուրդների պատմության մեջ ամենամեծ կապույտ ադամանդը վաճառվել է գրեթե 44 միլիոն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ժնևում Christie’s աճուրդում 43,8 միլիոն դոլարով նոյեմբերի 7-ին վաճառվել է երբևէ աճուրդի հանված ամենամեծ կապույտ ադամանդը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Bleu Royal» անվամբ հայտնի հազվագյուտ ադամանդի քաշը 17,6 կարատ է։ Նախքան վաճառքն այն գնահատվում էր մինչև 50 միլիոն դոլար։

«Քարը վաճառվել է գրեթե 44 միլիոն դոլարով։ Դա հսկայական գումար է՝ հաշվի առնելով, թե ինչ է տեղի ունենում աշխարհում», - ասել է Christie’s աճուրդի միջազգային բաժնի ղեկավար Ռահուլ Կադակիան։

Ադամանդը 50 տարի մասնավոր հավաքածուի ցուցանմուշ էր:

Reuters-ը նշում է, որ աճուրդում նոյեմբերի 7-ին, բացի կապույտ ադամանդից, վաճառվել են նաև այլ հազվագյուտ թանկարժեք քարեր, որոնց ընդհանուր գումարը գերազանցել է 77 միլիոն դոլարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում