Քաղաքականություն

Հայաստանը Հնդկաստանից հակադրոնային համակարգ է գնում․ Eurasian Times

1 րոպեի ընթերցում

Հայաստանը Հնդկաստանից հակադրոնային համակարգ է գնում․ Eurasian Times

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը Հնդկաստանից գնում է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Eurasian Times պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ Հայաստանը պայմանագիր է կնքել Հնդկաստանի կողմից մշակված Zen հակադրոնային համակարգ գնելու շուրջ։ Պայմանագրի արժեքը կազմում է 41,5 միլիոն ԱՄՆ դոլար։ Դրա մեջ ներառված են ինչպես հակադրոնային համակարգը, այնպես էլ զինվորների վերապատրաստումը։

Ըստ հրապարակման՝ Zen Technologies ընկերության կողմից մշակված հակադրոնային համակարգը տեղորոշում է և դասակարգում ԱԹՍ-ները, հայտնաբերում է դրանց կողմից իրականացվող պասիվ հետախուզությունը, ինչպես նաև վերացնում է սպառնալիքը՝ խափանելով ԱԹՍ-ների կապի համակարգը։

Zen Technologies-ը հայտարարել է, որ 2023 թ․ հոկտեմբերի 28-ին կայացած խորհրդի հանդիպման ընթացքում հավանություն է տրվել Հայաստանում մասնաճյուղի բացմանը։

Պարբերականը հիշեցնում է, որ 2022 թ․ Հնդկաստանը Հայաստանի հետ պայմանագիր է կնքել 250 միլիոն ԱՄՆ դոլարի «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի, հակատանկային զինամթերքի և այլ ռազմամթերքի մատակարարման շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում