Հասարակական

Բաքվի դատարանը 65-ամյա Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման

1 րոպեի ընթերցում

Բաքվի դատարանը 65-ամյա Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բաքվի ռազմական դատարանում ավարտվել է Լաչինի միջանցքով Հայաստանի Հանրապետություն անցնելու ժամանակ ադրբեջանական սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից ապօրինի առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործովդատավարությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին շինծու մեղադրանք են առաջադրել՝ իբր Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում «ցեղասպանություն իրականացնելու համար»:

Դատարանը որոշում է կայացրել Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման։

ԱնհետաձգելիբուժօգնությունստանալուհամարԼեռնային ՂարաբաղիցՀայաստանտեղափոխվողՎագիֆԽաչատրյանինԱդրբեջանիսահմանապահծառայությանաշխատակիցներըառևանգել և Բաքու են տեղափոխել 2023թ.հուլիսի 29–ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում