Հայաստանն ակնկալում է Գերմանիայի հետ առևտրաշրջանառության ծավալների նոր նշաձողեր սահմանել․ Միրզոյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունն ակնկալում է Գերմանիայի Դաշնության գործարար շրջանակների հետ ակտիվ փոխգործակցության համատեքստում առևտրաշրջանառության ծավալների նոր նշաձողեր սահմանել։ Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին Երևանում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

ԱԳ նախարարը նշեց, որ Գերմանիան Եվրոպական Միությունում Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է։

«Մենք ակնկալում ենք, որ երկու երկրի գործարար շրջանակների ակտիվ փոխգործակցությունը թույլ կտա սահմանել առևտրաշրջանառության ծավալների նոր ու ավելի հավակնոտ նշաձողեր։ Մեծապես կարևորում ենք Գերմանիայի միջազգային համագործակցության գործակալության (GIZ) և Վերակառուցման և զարգացման բանկի գործունեությունը Հայաստանում։ Արժևորում և գնահատում ենք Հայաստանի ընդգրկումը Գերմանիայի «BMZ 2030» բարեփոխումների ռազմավարության շրջանակներում` միտված բարելավելու Հայաստանում ընթացիկ բարեփոխումների և ծրագրերի կայուն շարունակականությանը»,– ընդգծեց Միրզոյանը։

Հայերեն العربية Русский

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ

Իսրայելի ընդդիմությունը Նեթանյահուին մեղադրում է ընտրությունները «ոչ լեգիտիմ» ներկայացնելու փորձի համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Բնության հատուկ պահպանվող տարածքները Հայաստանի ներկա և ապագա սերունդներինն են. Գլխավոր դատախազ

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանը

Ազգային ժողովի նիստ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Հնդկաստանում քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար. Պեսկով