Ադրբեջանը նույնիսկ հայերի դատարկ տների անվտանգությունը չի ապահովում. Մարուքյան
2 րոպեի ընթերցում
![Ադրբեջանը նույնիսկ հայերի դատարկ տների անվտանգությունը չի ապահովում. Մարուքյան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/11/1123476.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանԷդմոն Մարուքյանը ներկայացրել է տեսանյութ, որում ադրբեջանցի զինվորը տակնուվրա է անում հայ ընտանիքի լքված տունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ 10 ամիս շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին ռազմական հարձակում սկսեց ԼՂ-ի դեմ՝ իրականացնելով հայերի էթնիկ զտումներ Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքից, Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանԷդմոն Մարուքյանը սոցցանցի X հարթակում տեղադրել է վերոնշյալ տեսանյութը:
«Ահա թե ինչ են անում ադրբեջանցիները հայերի լքված տների հետ, մինչդեռ միջազգային հանրությունը շարունակում էր պնդել, որ Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել հայերի իրավունքներն ու անվտանգությունը, իսկ Ադրբեջանը պատասխանում էր, թե իրենք անպայման կապահովեն այդ ամենը»,- գրել է Մարուքյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանը նույնիսկ չի ապահովում հայերի դատարկ տների, այդ տներում՝ նրանց ունեցվածքի, այդ թվում՝ մանկական խաղալիքների անվտանգությունը։ Ըստ նրա՝ այդ վայրենությունն, այդուհանդերձ, ոչ մի պատժամիջոց կամ դատապարտում չի ստանում նույն միջազգային հանրության կողմից։
After keeping the people of Nagorno-Karabakh under a blockade for 10 months, Azerbaijan launched a military offensive against Nagorno-Karabakh on September 19, carrying out an ethnic cleansing of Armenians from the entire territory of Nagorno-Karabakh.
Now, this is what Azeris… pic.twitter.com/rc5PTKOmm7
— Edmon Marukyan (@edmarukyan) November 3, 2023