Տնտեսություն

ԵԱՏՄ երկրներից Հայաստան զբոսաշրջիկների թվի աճը կազմել է 65 տոկոս. Քերոբյան

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ երկրներից Հայաստան զբոսաշրջիկների թվի աճը կազմել է 65 տոկոս. Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ անդամակցության տեսանկյունից 2023 թվականին Հայաստանում մի շարք ոլորտներում տեղի են ունեցել դրական փոփոխություններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

«Առաջին 9 ամիսներին զբոսաշրջիկների աճը ԵԱՏՄ երկրներից կազմել է մոտ 65 տոկոս՝ այն դեպքում, երբ մեր զբոսաշրջության աճը մի փոքր ավելի քիչ է, այսինքն՝ ԵԱՏՄ-ից եկող զբոսաշրջիկների քանակն առաջանցիկ աճ ունի»,-ասաց Քերոբյանը:

Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց կողմից փոխանցված դրամական միջոցների՝ տրանսֆերտների ներհոսքի ծավալը ևս աճել է: Ըստ նախարարի՝ հունվար-օգոստոս ամիսներին ընդհանուր տրանսֆերտների աճը կազմել է 31.3 տոկոս, Ռուսաստանից տրանսֆերտները կազմել են 2.7 մլրդ ԱՄՆ դոլար, աճը եղել է 42 տոկոս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում